Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը մասնակցել է Կալիֆորնիայի համալսարանում հոր անունը կրող կենտրոնի բացմանը

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA) հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անունը կրող` Կերակրափողի առողջության կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Մենք արդեն մեկ տարի է՝ պատրաստվում էինք այս արարողությանը: Իմ ցանկությունն է, որ մյուս ընտանիքները կարողանան ունենալ ավելի շատ տեղեկություն, ինչը թույլ կտա կենտրոնանալ առողջության ու հիվանդության կանխարգելման վրա»,- նշել է Քարդաշյանը:

Արարողությանը ներկա են եղել նաև Ռոբերտ Քարդաշյանի առաջին կինը՝ Քիմի մայր Քրիս Ջեները և նրա մյուս դուստր Քլոեն:

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ կերակրափողի քաղցկեղից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930