«Մամեդյարովը հարցազրույցներից մեկում հիշատակել է, որ 2016թ. ՌԴ առաջարկությունները քննարկվել են. ես այստեղ ավելացնելու բան չունեմ». Սերգեյ Լավրով

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սերբիայի կառավարության նախագահի առաջին տեղակալ, ԱԳ նախարար Ի. Դաչիչի հետ իրենց բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։

«Մոսկվա-Բաքու» ինֆորմացիոն գործակալության լրագրողը հետաքրքրվել է.

– Ինչպե՞ս եք Դուք գնահատում Ձեր  մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։ Տեղեկատվություն կա, որ քննարկումները տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից 2016թ. առաջարկված պլանի հիման վրա։ Չե՞ք կարող արդյոք հիշեցնել այդ պլանի հիմնական կետերը, և առաջիկայում ի՞նչ կերպում պետք է իրականացվեն մարդասիրական քայլերը բանակցությունների արդյունքներով։

– Այո, մենք այստեղ անց ենք կացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն իմ մասնակցությամբ և դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների ու Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետագա մասնակցությամբ։ Դուք ասացիք, որ տեղեկատվություն է հայտնվել, որ քննարկվել են 2016թ. առաջարկությունները։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այդ նիստի արդյունքներին նվիրված հարցազրույցներից մեկում հիշատակել է այն մասին, որ այդ առաջարկությունները քննարկվել են, 2016թ. առաջարկությունները։

Դրա համար էլ ես այստեղ ավելացնելու բան չունեմ ընդհանուր առմամբ։ Ինչ վերաբերում է այդ առաջարկների էությանը, ապա դրանք ընթանում են այն մոտեցումների հունով, որոնք ամրագրված են համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  ղեկավարների  բազմաթիվ հայտարարություններով։ Դրանք ենթադրում են հենց իրենց՝ երկրների միջև պայմանավորվածությունների փնտրտուքներ՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա։ Ես պարզապես Ձեզ հրավիրում եմ նայել պետությունների ղեկավարների հայտարարությունների շարքին և ընդունված վերջին հայտարարություններին ԵԱՀԿ-ում դեկտեմբերին ԱԳ նախարարների նիստի ժամանակ։ Այնտեղ շարադրված են աշխատանքի բոլոր բազային ուղղությունները։ Դետալները, իհարկե, կոնֆիդենցիալ են։

Իսկ ինչ վերաբերում է հումանիտար միջոցառումներին, Մոսկվայում երկուշաբթի օրը կայացած հանդիպման արդյունքներով՝ դրանք նույնպես հստակ շարադրված են համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է այդ հանդիպման արդյունքներով։

Դրանք կայանում են կողմերի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված հավելյալ ջանքերի գործադրման, հատկապես՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, միմյանց տարածներում ազատազրկման մեջ գտնվող անձանց բարեկամների ու հարազատների՝ նրանց այցելության ու մարդկանց, հատկապես՝ ԶԼՄ-ների մեջ շփումների հաստատման մեջ։

Ես կարծում եմ, որ սա շատ օգտակար պայմանավորվածություն է։ Այո, ես մեկնաբանություններում կարդացի, որ նման բաները, հատկապես՝ հումանիտար ոլորտում, համաձայնեցվել են և նախկինում, և միշտ չէ, որ կատարվել են, դա ճիշտ է, բայց ես Մոսկվայում կայացած այդ շփումների արդյունքում և զգալով մթնոլորտը, որում հիմա ընթանում  է աշխատանքը, հիմքեր ունեմ ենթադրելու, որ և Բաքուն, և Երևանը շահագրգիռ են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա։ Մենք կօգնենք դրան։

Տեսանյութը դիտել 38:20 րոպեից։

 

 

Տեսանյութեր

Լրահոս