
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարած հրշեջներին ճանապարհել են ծափահարություններով

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված սարսափելի հրդեհի մարման աշխատանքներն իրականացրած հրշեջներին հավաքված քաղաքացիները, զբոսաշրջիկներն ու քաղաքի այդ հատվածի բնակիչները ծափահարություններով են ճանապարհել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հավաքվածները երախտիքի խոսքեր են հնչեցրել՝ բղավելով՝ բրավո:
Սիտե կղզու վրա, որտեղ գտնվում է տաճարը, մեքենաների շարժը շարունակում է դժվարացած մնալ: Տաճարի շուրջը ողջ օրը գտնվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողներ, ովքեր ժամեր շարունակ անդադար ուղիղ եթերներ են ապահովել դեպքի վայրից: