«Մի քանի տարի անց ոչ ոք չի հիշի, թե ինչպես էինք մենք խաղում, եթե մենք ավարտենք լավագույն 4-ում». Սուլշեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը:
«Մրցակիցն ավելի լավ էր խաղում, քան մենք: Արդարացի է սրա մասին ասելը: Չեմ կարծում, որ որևէ մեկը համաձայն չէ: Մենք ելք գտանք: Մրցաշրջանի ընթացքում մենք երբեմն պարտվել ենք, երբ մենք պետք է հաղթեինք:
Թիմը ունի հրաշալի դարպասապահ, նա ֆանտաստիկ է: Եթե նրանք կարողանային գոլ խփել, կհաղթեին:
Մենք հաղթահարեցինք ամեն ինչ և վաստակեցինք երեք միավոր: Մի քանի տարի անց ոչ ոք չի հիշի, թե ինչպես էինք մենք խաղում, եթե մենք ավարտենք լավագույն 4-ում:
Մենք հանգստանալու ենք մի քանի օր և պատրաստ կլինենք երեքշաբթի օրվա համար: Այսօրվա խաղից հետո մենք հասկանում ենք, որ «Բարսելոնայում» մեզ համար դժվար կլինի, մենք պետք է ավելի լավը դառնանք»,- ասել է Սուլշերը:
Սիրարփի Աղաբաբյան