American Airlines-ը Boeing-737 Max-ի արգելքը երկարաձգեց մինչև օգոստոսի 19-ը
Միացյալ Նահանգների American Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ Boeing-737 Max ինքնաթիռների օգտագործումից հրաժարման ժամկետը երկարացնում է մինչեւ օգոստոսի 19-ը: Այդ մասին հայտնել Է CNBC հեռուստաալիքը:
Չեղարկման է ենթակա օրական մոտավորապես 115 չվերթ, ինչը կազմում է ԱՄՆ-ում ամռան շրջանում բոլոր ավիափոխադրումների 1,5 տոկոսը: Ներկայում American Airlines-ի տնօրինության տակ կա 24 Boeing-737 Max հանրանավ: Ավելի վաղ ընկերությունն արգելքը երկարաձգել էր մինչեւ հունիսի 5-ը:
Այս ընտանիքի ինքնաթիռների օգտաործումն ԱՄՆ-ում ամենուրեք եւ աշխարհի երկրների մեծ մասում արգելված է Ինդոնեզիայում եւ Եթովպիայում տեղի ունեցած երկու ավիաաղետներից հետո: 2018 թվականի հոկտեմբերին Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության Boeing-737 MAX 8-ն ընկավ Ճավայի ծովը Ջակարտայի օդանավակայանից թռչելուց շատ չանցած: Զոհվեցին ինքնաթիռում գտնված 189 հոգին:
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 MАX 8-ը, որը կատարում էր Ադիս Աբեբայից Նայրոբի չվերթը, կործանվել է ընթացիկ տարվա մատի 10-ին, ավիաաղետը խլել է 157 մարդու կյանք, հաղորդել է «Ինտերֆաքսը»: