«Լիվերպուլ» – «Չելսի». չեմպիոնի հարցը կարող է լուծվել այսօր
Այսօր տեղի կունենա անգլիական Պրեմիեր լիգայի հերթական տուրի ամենակարևոր հանդիպումը, որտեղ, հավանական է, լուծվի չեմպիոնի հարցը: «Լիվերպուլը» կհանդիպի «Չելսիի» հետ, ով մրցակիցների համար առավել անհարմար մրցակիցներից մեկն է:
«Լիվերպուլ»
«Լիվերպուլն» այս մրցաշրջանում շատ հզոր է և միանգամից պայքարում է մի քանի ճակատում:
Պրեմիեր լիգայում Յուրգեն Կլոպի թիմը «Մանչեսթեր Սիթիի» հետ պայքարում է առաջին հորիզոնականի համար: Թիմերի մեջ տարբերությունը շատ մեծ չէ և տատանվում է +/- 1 միավորով:
Այս հանդիպմանը «Լիվերպուլը» մոտենում է շատ լավ տրամադրվածությամբ, քանի որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Պորտուի» հետ խաղում հաղթեց բավականին հարմար հաշվով (2:0): Յուրգեն Կլոպի թիմի համար սա դարձավ վեցերորդ հաղթանակը բոլոր մրցաշարերում: Անգլիայի Պրեմիեր լիգայում «կարմիրները» հաղթեցին «Բարնլիին» (4:2), «Ֆուլհեմին» (2:1), «Սաութհեմփթոնին» (3:1) և «Տոտենհեմին» (2:1):
«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ շատ դժվարությամբ՝ միայն վերջին տուրում հաղթելով իտալական «Նապոլիին» (1:0): «Լիվերպուլը» կարողացավ դա անել իր դաշտում՝ հաղթելով ընթացիկ մրցաշարի՝ սեփական հարկի տակ անցկացրած երեք խաղերում: Յուրգեն Կլոպի թիմն «Էնֆիլդում» նաև հաղթել է ՊՍԺ-ին (3:2) և «Ցրվենա Զվեզդային» (4:0): Մրցակցի հարկի տակ Կլոպի սաները պարտվեցին բոլոր խաղերում, ինչն էլ հանգեցրեց նման արդյունքի:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլը» հեշտությամբ հաղթահարեց «Բավարիայի» արգելքը: Էնֆիլդում խաղը ոչ-ոքի ավարտվելուց հետո, բրիտանացիները Մյունխենում շատ հստակ ցույց տվեցին իրենց առավելությունը՝ 3:1 հաշվով հաղթելով մրցակցին:
Պետք է նշել հատկապես լիվերպուլյան ակումբի արդյունքները տանը: Թիմը սեփական հարկի տակ չի պարտվում արդեն 37 խաղ անընդմեջ: Եթե «Լիվերպուլին» որևէ մեկը կարող է հաղթել իր դաշտում, ապա դա «Չելսին» է, ով արդեն այս մրցաշրջանում արել է դա:
«Թոշակառուները» հաղթեցին մրցակցին Լիգայի գավաթի խաղարկությունում (2:1): Առայժմ այս ֆուտբոլային տարում սա «Լիվերպուլի» միակ պարտությունն է:
Էնֆիլդում թոփ-ակումբներին Կլոպի սաները արդեն հաղթել են: Այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդին» (2:1), «Արսենալին» (5:1) և «Տոտենհեմին» (2:1): «Մանչեսթեր Սիթիի» հետ «կարմիրները» ոչ-ոքի են խաղացել (0:0):
Այս խաղին չեն մասնակցի Ջո Գոմեսը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը: Հարցականի տակ է Ադամ Լալանայի մասնակցությունը:
«Չելսի»
«Լիվերպուլը» շարունակում է պայքարել երկար սպասված չեմպիոնության համար, իսկ «Չելսին» փորձում է լուծել իր խնդիրները:
«Վուլվերհեմփթոնի» (1:1) և «Էվերթոնի» (0:2) հետ խաղերից հետո լոնդոնյան ակումբը ամենաանբարենպաստ պայմաններում էր, իսկ այժմ Մաուրիցիո Սարրիի թիմը երրորդ տեղում է:
«Կապույտներից» նման արդյունքի հասնել օգնեց երեք խաղերից բաղկացած հաղթական շարքը: «Չելսին» հաղթել է «Քարդիֆին» (2:1), «Բրայթոնին» (3:0), ինչպես նաև հաղթել է «Վեսթ Հեմին» (2:0):
Ճիշտ է, վերջին 2 թիմերին լոնդոնցիները հաղթել են սեփական դաշտում: Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղերում Սարիի թիմը հաղթել է միայն «Քարդիֆին» (2:1) և «Ֆուլհեմին» (2:1): Այլ հանդիպումների ժամանակ «Չելսին» պարտվել է «Էվերթոնին» (0:2), «Արսենալին» (0:2), «Բորնմութին» (0: 4) և «Մանչեսթեր Սիթիին» (0: 6):
«Չելսին» թոփ-ակումբների հետ խաղերում ևս ավելի լավ է հանդես գալիս տանը: Այս առաջնությունում «Սթեմֆորդում» «թոշակառուները» չեն պարտվել վեց լավագույններից որևէ մեկին: Բայց մրցակիցների դաշտերում Սարրիի թիմը պարտվեց բոլորին: Բացի «Մանչեսթեր Սիթիից» (0:6) և «Արսենալից» (0:2), «թոշակառուներին» հաղթեց նաև «Տոտենհեմը» (3:1):
«Չելսիի» կազմում վնասվածք ունեցող, կամ որակազրկված ֆուտբոլիստներ չկան:
Վիճակագրություն
- Սեփական հարկի տակ «Լիվերպուլի» անպարտելի շարքը կազմում է 37 խաղ
- «Լիվերպուլը» հաղթել է Պրեմիեր լիգայի վերջին 12 խաղերից 11-ում
- «Չելսին» հաղթել է 4 պաշտոնական խաղ անընմեջ
- «Չելսին» պարտվել է վերջին 6 արտագնա խաղերից 4-ում
«Լիվերպուլը» պարզապես պարտավոր է հաղթել այս խաղը, քանի որ պարտությունը թիմին շատ կհեռացնի չեմպիոնությունից: Իսկ Սարիի թիմն էլ ամեն ինչ պետք է անի լավագույն քառյակում մնալու համար:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 19:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան