
Սաուդյան Արաբիայում սկսել են աշխատել առաջին կին-ավիադիսպետչերները

Սաուդյան Արաբիայի «Ջիդդա» օդանավակայանում աշխատանքի են ձեռնամուխ եղել առաջին տասնմեկ կին-ավիադիսպետչերները: Այդ մասին հայտնել է Saudi Gazette հրատարակությունը: Ավելի վաղ նրանք բոլորն անցել են իր տեսակի մեջ առաջին վարժական ծրագիրը, որը թագավորությունում կանանց պատրաստում է ավիադիսպետչերների աշխատանքին: Ներկայում համանման ուսուցում են անցնում սաուդացի եւս տասնհինգ կանայք:
«Ընկերությունը կանանց աշխատանքի է ընդունում տարբեր ոլորտներում՝ իրենց ավանդը ներդնելու «Տեսլական-2030»-ում եւ ընդլայնելու սաուդացի կանանց մասնակցությունը աշխատանքի շուկային»,-հանդիսավոր արարողությանը հայտարարել է Saudi Air Navigation Services-ի գործադիր տնօրեն Ռայան Տարաբզոնին:
Կին-ավիադիսպետչերների պատրաստման՝ մեկ տարվա համար նախատեսված ծրագիրն ընդգկում է տասներեք առարկա, այդ թվում՝ ֆիզիկա, մաթեմատիկա, ավիացիոն տերմինաբանություն, ինչպես նաեւ ավիադիսպետչերների մի շարք բազային վարժական դասընթացներ:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի «Տեսլական-2030» բարեփոխումների ծրագիրը միտված է նավթից երկրի տնտեսության կախվածության նվազեցմանը, տնտեսության մասնավոր հատվածների, այդ թվում՝ առողջապահության, կրթության, ենթակառուցվածքի, հանգստի եւ զբոսաշրջության զարգացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: