«Նման պայմաններում քաղաքական լուծում չկա, իսկ շոուի շարունակությունը դեպի ոչ մի տեղ է տանում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում անտանելի է դառնում։ Համատարած դեստրուկցիա է և որևէ լուրջ և առարկայական քննարկում անհնարին է դարձել։

Նախկինում լրագրող, իսկ ներկայումս վարչապետ հանդիսացողի ընդդիմությունը ներկայիս լրագրողներն են դարձել, իսկ քաղաքական ու քաղաքացիական հասարակության միավորները դեֆոլտի են ենթարկվել։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ֆեյք կուսակցությունը՝ իր ընդդիմադիր կոլեգաների հետ միասին խաղից դուրս է մնացել ու դա պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում, որտեղ քաղաքական կյանքի գործող միավորները կուսակցություններն են։ Այսինքն, քաղաքական կյանքը Հայաստանում նենգափոխվել է։

Քաղաքական կյանքն ընթանում է մամուլում, որտեղ գործող անձինք լրագրողներն են՝ բոլոր դիրքերում, իսկ քաղաքացիական հասարակության դերակատարումը ստանձնել են ֆեյքերը։ Բնականաբար, սուրբ տեղը դատարկ չի մնում։

Պարզ է, որ Հայաստանում քաղաքական դեբատներ և երկխոսություններ չեն կարող տեղի ունենալ, որովհետև չկան երկխոսող միավորները։

Լրագրող վարչապետին, բնականաբար, լրագրողները պետք է ընդդիմանան, իսկ հանրային կարծիքը պետք է ներկայացնեն ֆեյքերը։

Նման պայմաններում քաղաքական լուծում չկա, իսկ շոուի շարունակությունը դեպի ոչ մի տեղ է տանում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930