Ինչու այն ժամանակ չէին հիշատակում «Սորոսում» աշխատած իշխանականներին. «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պառլամենտում Դուք համարվում եք սորոսական թեւի ներկայացուցիչ․ ասացինք «Իմ քայլի» պատգամավոր, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ծրագրերի նախկին պատասխանատու Սոս Ավետիսյանին։
«Ես քաղհասարակությունում աշխատել եմ ընդամենը մեկ տարի, դրանից առաջ սովորել եմ Օքսֆորդի համալսարանում, երեւի թե տեղյակ եք՝ եղել եմ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու։ Այնպես որ, կարող էիք էս դեպքում այլ կապեր էլ տեսնել, այլ հարց տալ:
Բոլոր դեպքերում, թեւերի այս բաժանմանը ես հումորով եմ վերաբերվում, իսկ որ ամենակարեւորն ու հետաքրքիրն է՝ թեւերի էս կարգի բաժանում երբեք նախկինում չէր արվում։ Ինչու չէր արվում՝ ինքներդ եզրակացրեք, սակայն թույլ տվեք ընդամենը մեկ օրինակ բերեմ. պարոն Սամվել Ֆարմանյանը «Սորոսի» ֆոնդում աշխատել է 3 տարի։ Էդ ո՞նց եղավ, որ գեթ մեկ անգամ «մտահոգ» լրագրողներդ, ազգային պետության եւ գաղափարախոսության կրողներդ, արծիվով ու դաշույնով նկարվողներդ չհիշեցիք այդ հանգամանքը, ինչո՞ւ երբեւէ նման հարց չբարձրացրիք։ Կասե՞ք»: Միայն Ֆարմանյա՞նը։ «Դե, ոչ, գիտեք, էլի կան, ասենք` Հրայր Թովմասյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: