
Մահացել է Անգելա Մերկելի մայրը

90 տարեկանում մահացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մայրը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահվան լուրը հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Մենք խնդրում ենք հարգել կանցլերի և նրա ընտանիքի անձնական տարածքը»,- ասել է նա:
Այս պահին Անգելա Մերկելը գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Brexit-ի հարցով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին: