![](/banners/BeFunky-design.jpg)
«Կարեն Ղազարյանի խնդիրը շարունակելու է մնալ իմ՝ որպես պատգամավորի օրակարգի ամենակարևոր խնդիրներից մեկը». Նաիրա Զոհրաբյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/Naira.jpg)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԻՍԿ ՀԻՄԱ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Ցավում եմ, որ անառողջ մի թեմա այսօր զբաղեցրեց ողջ լրատվական և քաղաքական դաշտը և այն կարևոր խնդիրները, որ մենք բարձրացրեցինք Ստրասբուրգում, որոշակիորեն ստվերվեցին:
Ինձ համար շատ ավելի կարևոր էր Ստասբուրգում բարձրացնել փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի խնդիրը, ով հունիս ամսին Ադրբեջանի սահմանագիծ Բերդավան գյուղից, ըստ ամենայնի, տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Կոչս ուղղել եմ միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր խաչին, Եվրոպայի խորհրդի իրավունքների հանձնակատարին ՝ անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար:
Որովհետև մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում: Կարեն Ղազարյանի խնդիրը շարունակելու է մնալ իմ ՝ որպես պատգամավորի օրակարգի ամենակարևոր խնդիրներից մեկը, և միջազգային բոլոր ատյաններում ոչ միայն բարձրացնելու եմ այդ հարցը, այլ սերտորեն համագործակցելու եմ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Կարեն Ղազարյանը վերադարձվի հայրենիք:
Եվ կրկին անգամ ցավում եմ, որ այսօրվա անառողջ քննարկումները շեղեցին այն կարևոր խնդիրներից, որ մենք բարձրացնում ենք միջազգային հարթակներում»: