Բաժիններ՝

Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչները այցելեցին Գյումրի

Այս օրերին Հայաստանում ոչ պաշտոնական այցով գտնվող Իտալիայի խորհրդարանիի 20 անդամ, ինչպես նաև նրանց հարազատներն ու ընկերներն ապրիլի 7-ին եղան Գյումրիում: Նրանց ուղեկցում էր ՀՀ Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոն՝ տիկնոջ հետ:

Հյուրերը նախ եղան Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում, մասնակցեցին ձեռամբ Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Ն.Գ. Հայր Խոսե Արք. Ավելինո Բեթանկուրի մատուցած կիրակնօրյա Սուրբ պատարագին, որի համապատարգիչն էր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը: Պատարագից հետո հյուրերը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ուղեկցությամբ եղան «Էմիլի Արեգակ» կենտրոնում, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին ներգրավել հասարակություն և նպաստել նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի ձևավորմանը։ Իտալացի հյուրերը ծանոթացան ինչպես կենտրոնի, այնպես էլ բարեսիրական կազմակերպության մյուս ծրագրերի հետ:

«Սա պաշտոնական այց չէ, այլ անձնական: Մտածեցինք, որ ուխտագնացություն կլինի, իսկ այս պարագայում որոշեցինք Երևանից բացի, այց կազմակերպել նաև Գյումրի, որը շատ գեղեցիկ քաղաք է: Սա նաև քաղաք է, որտեղ եղել և պատարագ է մատուցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը: Այցելիցինք նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոններից մեկը, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Սա նաև լավ առիթ է խոսելու լավագույն ծրագրերից մեկի մասին՝ մի կենտրոնի, որը բոլորի համար է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն՝ հավելելով, որ Գյումրին Հայաստանում իր հավանած լավագույն քաղաքներից է և որ առիոթը բաց չի թողնում Գյումրի այցի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս