
Պատահար «Դվին» հյուրանոցի մոտ. կան վիրավոր

Ապրիլի 6-ին, ժամը 02:37-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում երկու տուժած կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Ուղևոր Ջ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: