Հավասարակշռության նշան Կշեռքները
Կշեռքները հետաքրքիր էակներ են։ Նրանք օդի տարերքին պատկանող Կենդանակերպի թվով 7-րդ նշանն են։ Այս նշանի ներկայացուցիչները առանձնահատուկ են, քանի որ նրանց խիստ մտահոգում է հավասարակշռությունը, ներդաշնակությունն ու արդարությունն այս աշխարհում։ Նրանց մեջ մի բան կա, որը նրանց անհավանականորեն զգայուն ու հոգատար է դարձնում, անգամ, եթե նրանք դա միշտ չեն արտահայտում։
Այս նշանի ներկայացուցիչների մեծ մասն աշխատամոլներ ու պերֆեկցիոնիստներ են։ Շատ զգայուն են, ուշադիր ու միշտ ամեն ինչում պահպանում են հավասարակշռությունը։ Սիրում են ցանկացած գործ հասցնել կատարելության՝ ճիշտ հավասարակշռությունը պահպանելով, բայց հենց որ սկսում են ձանձրանալ, խաթարում են այդ հավասարակշռությունն ու ամեն ինչ նորից սկսում՝ պարզապես իրենց հաճույքի համար։
Այս նշանի որոշ ներկայացուցիչներ բնածին առաջնորդներ են, քանի որ նրանք շփվող են ու իրենց արարքներում՝ անկողմնակալ ու արդարամիտ։ Հավասարությունն ու արդարությունը Կշեռքների համար ամենակարևոր բաներից են։ Ուր էլ որ նրանք գնան, նրանք իրենց հետ խաղաղություն են բերում ու միշտ ուրիշների պահանջմունքներն առավել են դասում իրենցինից։ Նրանք պետք է հանգամանորեն հետևեն այն բանին, թե որտեղ են ծախսում իրենց էներգիան, այլապես շատ արագ կսպառվեն ու վերալիցքավորվելու կարիք կունենան։
Եթե ինչ-որ բան ըստ պլանի չի ընթանում, ապա Կշեռքները կարող են սկսել խղճալ իրենք իրենց։ Նրանք նաև երկար ժամանակ կարող են նեղացած մնալ նրանցից, ովքեր իրենց ցավ են պատճառել։ Կշեռքների համար ամենից կարևոր բանը վստահությունն է։ Նրանք անհավանականորեն նրբազգաց մարդիկ են ու կարողանում են ներել, բայց միայն այն ժամանակ, երբ հասկանում են, որ մարդն արժանի է դրան։ Այս նշանի ներկայացուցիչներն այնքան են տարված ներդաշնակություն ստեղծելով, որ մոռանում են աշխատել իրենց սեփական անձի ներսում ներդաշնակություն պահպանելու վրա։
Նրանք ամեն ինչում պահպանում են հավասարակշռությունը
Այս նշանի խորհրդանիշը կշեռքն է։ Նրա ներկայացուցիչներն անընդհատ ընկած են կատարելության հետևից։ Նրանց դուր է գալիս ստեղծել ու կատարելագործել ստեղծածը, որ նրանք ավելի մեծ բան դառնան։
Նրանք սիրում են գեղեցկությունը, ինչպես նաև միշտ նկատում են այն բոլոր ջանքերը, որոնք ներդրված են շրջակա միջավայրի մեջ։
Իրենց բնույթից ելնելով՝ այս նշանի ներկայացուցիչները հակված են ծայրահեղությունների՝ սև կամ սպիտակ, աջ կամ ձախ։
Նրանք կարող են ունենալ կամ շատ կոկիկ արտաքին տեսք, կամ շատ թափթփված։ Կշեռքները շատ ծույլ մարդիկ են համարվում, բայդ այնքան էլ այդպես չէ։
Նրանք պերֆեկցիոնիստներ են
Քանի որ Կշեռքներն իրական հաճույք են ստանում՝ գտնելով հարցի լուծումը, պերֆեկցիոնիզմը նրանց արյան մեջ է։ Եվ առհասարակ խնդիրներ լուծելը նրանց նախընտրած ժամանցի սիրելի տարբերակն է։
Նրանց դուր է գալիս այս աշխարհ բերել ներդաշնակություն, հասկացվածություն և հավասարակշռություն, ինչն իր հերթին՝ կարող է նրանց ստիպել իրենց դատարկված զգալ։ Այս նշանի ներկայացուցիչները սովորաբար իրենց վրա չափազանց շատ բարդ խնդիրներ են վերցնում և պարզապես ի վիճակի չեն լինում միայնակ գլուխ հանել դրանցից։ Նրանք դեռևս սովորում են ուրիշներից օգնություն խնդրել։
Իրենց պերֆեկցիոնիզմի պատճառով Կշեռքներին թվում է, թե իրենք լավագույնս հարմար են ինչ-որ որոշակի աշխատանքի համար, բայց արդյունքում հասկանում են, որ չեն կարող դրանից գլուխ հանել։ Ինչպես և մնացած ամեն ինչում, նրանց անհրաժեշտ է իրենց աշխատանքի մեջ նաև այլ անձանց ներգրավել՝ միևնույն ժամանակ՝ պահպանելով առաջնորդի դերը։
Նրանք անհավանականորեն զգայուն են էներգիայի հանդեպ
Յուրաքանչյուր մարդ յուրովի է էներգիան զգում, բայց Կշեռքները դրանում առանձնահատուկ են հաջողել։ Նրանք չեն սիրում ոչ երբ իրենց հետ ամեն ինչում համաձայնում են, ոչ էլ, երբ սահմանափակում են ինչ-որ բանում։ Կշեռքները շփվող են, բայց գերադասում են շփվել միայն որոշակի մարդկանց հետ։
Նրանց դուր են գալիս մարդիկ, ովքեր կարողանում են լսել, ինչպես նաև կարող են ցուցադրել իրենց ունակություններն ու էներգիա զգալ։ Երբ կշեռքները շփվում են մի մարդու հետ, ով դա չի կարողանում, կամ իրեն կոպիտ է պահում, նրանք իրենց լավ չեն զգում ու փակվում են։
Կշեռքները չեն ուզում կտրուկ ավարտել խոսակցությունը, բայց միևնույն է, անում են դա։ Նրանց անհրաժեշտ է այդ գործում հավասարակշռություն գտնել ու հասկանալ, թե երբ է ուրիշներին քեզնից բարձր դասելու անհրաժեշտություն լինում, իսկ երբ, ընդհակառակը, դու ինքդ քեզ բոլորից բարձր պետք է դասես։
Նրանք ձեր զգացմունքներն ավելի կարևոր են համարում, քան իրենց սեփականը
Կշեռքները շատ հոգատար, ազնիվ ու անկողմնակալ մարդիկ են։ Նրանք ուզում են, որ շուրջբոլորը բոլորը ժպտան։ Այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են տուրք տալ այլոց ցանկություններին, միանալ ուրիշների խոսակցություններին ու ուրիշներին թույլ տալ իրենց էներգիան ուղղորդել, անգամ, եթե իրենք դա չեն ուզում։
Կշեռքի համար միևնույն է, և դրա համար էլ նա իր զգացմունքները կստորադասի իր շրջապատի անձանց զգացմունքներին։ Հանուն ուրիշների՝ նա պատրաստ է զոհաբերել իր զգացմունքները, ցանկությունները և պահանջմունքները։
Կշեռքներն այնքան ուժգին են ուզում հասնել արդարության և ներդաշնակության, որ պատրաստ են հանուն ուրիշների մոռանալ իրենց սեփական պահանջմունքների մասին։
Նրանք և սիրում են, և ատում գտնվել մարդկանց միջավայրում
Կշեռքները շփվող անձնավորություններ են, ովքեր ատում են միայնությունը։ Այնուամենայնիվ, այստեղ ամեն ինչ կախված է մարդուց և նրա դաստիարակությունից։ Այս նշանի շատ ներկայացուցիչներ սիրում են շփվել, բայց այս հարցին շատ ընտրողական վերաբերմունք են ցուցաբերում։ Նրանց կրկին կարող են խանգարել իրենց հակասական ցանկությունները։ Նրանք ուզում են շփվել հնարավորինս շատ մարդկանց հետ, և հենց որ դա նրանց հաջողվում է, նրանք խիստ տխրում են, քանի որ դա նրանց հոգնեցնում է ու խլում իրենց ողջ էներգիան։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը