«Քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահված է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ երեկոյան իր ազգականի մասին արած գրառումից: Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար:

«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի սուբյեկտների շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություն կարող է տալ։ Կոնկրետ այդ իրավիճակի վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն տալ, ծանոթ չեմ գրառմանը, բայց ընդամենը կարող եմ ասել, որ քրական դատավարության օրենսդրությունը ազատությունից զրկման հարցերը կարգավորել է և նախատեսել է՝ ով ինչ հանձնարարություն կարող է տալ»,- ասաց Արման Թաթոյանը։

Լրագրողները հիշեցրեին, որ երեկ Ն. Փաշինյանը գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:

Հարցին՝ վարչապետը կարո՞ղ է քրեական գործ հարուցելու ցուցում տալ, ինչից հետո Թաթոյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930