Բաժիններ՝

Վիճակախաղ շահած մահացու հիվանդը գումարը ծախսելու է ոչ թե բուժման, այլ ճամփորդության համար

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի բնակիչը վիճակախաղով շահել է 250 հազար դոլար: Այդ մասին այտնել է Inside Edition-ը: Ռիչարդ Բիյարը պատմել է վիճակախաղի տոմսը գնել է կնոջ խնդրանքով:

Միաժամանակ նա որոշել է ձեռք բերել ակնթարթային վիճակախաղի մի քանի տոմս: Դրանցից մեկի պաշտպանական շերտի տակ ի հայտ է եկել խոշոր շահումը: Բիյարը մտադիր է շահած գումարը ծախսել տուրիստական ուղեւորության վրա:

«Վերջերս ինձ մոտ լյարդի քաղցկեղ են հայտաբերել չորրորդ փուլում,- ասում է նա:- Ցանկանում եմ ճամփորդության մեկնել, քանի դեռ կարողանում եմ հաճույք ստանալ»: Նրա խոսքով՝ իր կինը միշտ երազում էր տեսնել Իտալիան, եւ այժմ իրենք կկարողանան դա անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930