
«Զիդանը գիտի՝ ինչպես ճիշտ կառավարել թիմը». Ռոնալդու

«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով նախկինում հանդես էր գալիս «Ռեալի» կազմում, կիսվել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին կարծիքով:
«Կարծում եմ՝ Զիդանը գիտի՝ ինչպես ճիշտ կառավարել ակումբը: Հեշտ իրավիճակ չէ, քանի որ բոլոր ֆուտբոլիստները կցանկանային շատ խաղային ժամանակ ստանալ, բայց նա գիտի՝ ինչպես խելամտորեն պլանավորել աշխատանքը և գործընթացին ներգրավել բոլոր խաղացողներին»,- Ռոնալդուին է մեջբերում El Espanol-ը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Զիդանը «Ռեալի» հետ պայմանագիր ստորագրեց, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը