«Վճռական դեր խաղում է Մեսսին, այլ ոչ Իկարդին». Սպալետի
«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է «Լացիոյից» կրած պարտությունը (0:1):
«Սա ծանր պարտություն էր անմիջական մրցակիցներից: Մենք երկար ժամանակ վերահսկեցինք խաղը, բայց մենք չկարողացանք իրացնել մեր պահերը: Դա «Լացիոյին» թույլ տվեց կենտրոնանալ պաշտպանության վրա: Դա նրանք ցանկանում էին ամենից շատ:
«Լացիոն» ճնշում էր գործադրում եզրային պաշտպանների միջոցով, ինչին մենք լավ պատրաստված չէինք: «Լացիոն» միշտ պայքարում է ցանկացած մրցակցի դեմ, այսօր նրանք առաջին իսկ հնարավորությունն օգտագործեցին:
Իկարդի՞ն: Հաշվի առնելով, թե ինչպես է նա վարվել, նա ստիպված էր դուրս մնալ շարքերից: Բոլորը տեսել են այն, ինչ տեղի ունեցավ և ինչպես դա տեղի ունեցավ:
Կարծում եմ, որ նա կարող էր խաղալ 20-30 րոպե, նույնիսկ խաղի կեսը, բայց դա գլխավորը չէ: Պետք է հեղինակություն ունենալ թիմում: Ես ունեմ հեղինակություն իմ կարիերայի 22 տարիների ընթացքում, ես վստահելի հարաբերություններ ունեմ իմ խաղացողների հետ:
Իկարդին պետք է խաղա: Եթե նա շարունակի վարվել այնպես, ինչպես վարվում է վերջերս, ապա կարող է վերադառնալ: Ոմանք ասում են, որ պարտվել ենք այն պատճառով, որ խաղում էինք առանց Իկարդիի: «Ինտերը» երկար տարիներ հայտնվել է Չեմպիոնների լիգայում առանց նրա: Մենք նրա հետ ավելի խոշոր հաշվով ենք պարտվել, քան այս խաղում:
Վճռական դեր խաղում է Մեսսին, այլ ոչ Իկարդին՝ ամենայն հարգանքով նրա նկատմամբ: Հարգանք և ինքնագնահատական, ահա թե ինչ է պետք ունենալ:
Պետք է հարգանք ցուցաբերել: Մարզչին պետք է վստահել»,- ասել Սպալետին:
Իկարդին չի խաղում իտալական ակումբի կազմում 10 խաղ անընդմեջ: Պաշտոնական պատճառը նշվում է վնասվածքը: Սակայն, փետրվարի 13-ին հայտարարվեց, որ Իկարդին զրկվել է ավագի թևկապից:
Սիրարփի Աղաբաբյան