Բաժիններ՝

Արձանագրվել է թունավորման 16 դեպք, որի հետևանքով մահացել է 2, տուժել՝ 24 քաղաքացի

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 275 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 109 կենցաղային կանչ, 38 հրդեհ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 62 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 38 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 480 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 316 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 16 դեպք, որի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 24 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս