
Huawei-ը ցուցադրել է իր առաջին «խելացի» ակնոցը

Huawei ընկերությունը ներկայացրել է իր առաջին «խելացի» ակնոցը, որն ստեղծվել է կորեական Gentle Monster բրենդի հետ համատեղ: Նորույթի տեսագրությունը հրապարակված է ընկերության Twitter-ում։
Ինչպես նշել է The Verge-ը, ակնոցը հանդերձված է IP67 ստանդարտով՝ խոնավությունից եւ փոշուց պաշտպանության համար: Այն կարող է լիցքավորվել անհաղորդալար միացմամբ՝ պատյանի միջոցով: Նորույթի ռելիզը պլանավորված է 2019 թվականի հունիս – հուլիսին: Ակնոցի գինն առայժմ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: