«Ես արդեն հոգնել եմ: Ամեն տարի նույնն է». Գրիզման
«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի առաջատար Անտուան Գրիզմանը մեկնաբանել է մադրիդյան ակումբից հեռանալու մասին լուրերը:
«Ես արդեն սովոր եմ և կուշտ եմ: Ամեն տարի նույն բանն է տեղի ունենում: Ես արդեն հոգնել եմ:
«Ատլետիկոն» դժվարին մրցաշրջան ունեցավ, բայց ես միշտ վստահ էի, որ թիմը ինձ պետք է: Այժմ մենք պետք է ավարտենք լավ մրցաշրջանը»,- ասել է Գրիզմանը:
Անտուան Գրիզմանի քույրը՝ Մոդը, մեկնաբանել է այն տեղեկությունը, թե իր եղբայրը կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ:
«Անտուանն իսկապես հիասթափված է Չեմպիոնների լիգան լքելու պատճառով: Նրա նպատակներից մեկն այն էր, որ «Ատլետիկոն» հաղթի Չեմպիոնների լիգան սեփական մարզադաշտում:
Հոգնեցուցիչ է ամեն օր կարդալ, թե ինչ է մտածում իմ եղբայրը: Ուրիշների խոսակցություններից կարելի է ենթադրել, թե նրանք գիտեն՝ ինչ է մտածում Անտուանը:
Միակ մարդիկ, որ գիտեն իմ եղբոր մտքերի և հետաքրքրությունների մասին, ես, իմ հայրն ու մեր փաստաբանն են:
Եթե կա մեկ ակումբ, որի հետ մենք հիմա կապի մեջ ենք, ապա դա «Ատլետիկոն» է»,- հայտարարել է Մոդը:
Սիրարփի Աղաբաբյան