
ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին տարեկան ավելի քան 40 մլն եվրո վճարել

ՊՍԺ-ն մտադիր է պահպանել ակումբում հարձակվող Կիլիան Մբապեին, չնայած «Ռեալի» կողմից հետաքրքրությանը: Ըստ El Mundo-ի, ֆրանսիական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 20-ամյա ֆուտբոլիստի հետ:
ՊՍԺ-ն պատրաստ է երիտասարդ ֆրանսիացուն առաջարկել «Բարսելոնայում» Լիոնել Մեսսիի մակարդակի աշխատավարձ՝ տարեկան ավելի քան 40 մլն եվրո:
«Ռեալում» ենթադրում են, որ, եթե ՊՍԺ-ն երկարաձգի Մբապեի հետ պայմանագիրը, նրան գրեթե անհնար կլինի ձեռք բերել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ զրուցելուց հետո Մբապեն պատրաստ է խնդրել ՊՍԺ-ին՝ բաց թողնել իրեն «Ռեալ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը