ՌԵՍՈ-ն առաջարկում է բիզնեսին ապահովագրվել ֆինանսական կորուստներից

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն այսուհետ ակտիվ կաշխատի ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև բիզնեսի հետ։ Ընկերությունը ռազմավարական որոշում է կայացրել ապահովագրության կորպորատիվ շուկայում ընկերության բաժնեմասի զգալի ընդլայնման վերաբերյալ։

Տարեսկզբին ՌԵՍՈ-ի պորտֆելում մանրածախ ապահովագրության բաժնեմասը կազմել է մոտ 55%, կորպորատիվ ապահովագրության բաժնեմասը` 45%։ ՌԵՍՈ–ն ծրագրում է կորպորատիվ ուղղությունը զարգացնել գույքային և բժշկական կամավոր ապահովագրության աճի հաշվին` իրավաբանական անձանց առաջարկելով անհատական փաթեթներ` հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունները։

«Մենք առաջարկում ենք բիզնեսին ապահովագրվել ֆինանսական կորուստներից` լինի դա հրդեհ, գողություն կամ դժբաժտ պատահար։ Կորպորատիվ ոլորտում առավել պահանջված է գույքի և բեռների ապահովագրությունը,  կազմակերպությունների աշխատողների բժշկական ապահովագրությունը,– նշել է ՌԵՍՈ–ի տնօրեն Կիրիլ Կրուգլյակը։ — Դա ապահովագրական որակյալ փաթեթների կարիք ունեցող հեռանկարային շուկա է  և մենք գիտենք թե ինչ առաջարկել։ Մենք մշակել ենք հաճախորդների համար համագործակցության նոր տարբերակներ, ներգրավել փորձառու մասնագետներ, ինչպես նաև կատարելագործել ենք բիզնես գործընթացները և ընդլայնել գործակալների ցանցը»։

ՌԵՍՈ–ն ունի Հայաստանի ապահովագրական ընկերությունների շրջանում ամենամեծ գործակալական ցանցերից մեկը։ Ընկերության հետ աշխատում են ավելի քան 700 գործակալներ «մեկ պատուհանի» սկզբունքով: Մոտ ապագայում ընկերությունը պլանավորում է էլ ավելի մեծացնել ցանցը, քանի որ հաճախորդների պահանջարկը գնալով աճում է։

Նախորդ տարի ընկերությունն ավելի քան 130 000 պայմանագրեր է կնքել ֆիզիկական և իրավաբանական անանց հետ։ ՌԵՍՈ-ն աշխատում է տարբեր ոլորտների ընկերությունների հետ, որոնց թվում են` բանկեր, բեռնափոխադրումներ, արտադրող ընկերություններ, խանութներ, ռեստորաններ և սրճարաններ։

«Մենք օգնում մեր հաճախորդներին պաշտպանել այն, ինչ իրենց համար թանկ է։ Ի տարբերություն ապահովագրության զարգացած ոլորտ ունեցող երկրների` մենք առայժմ ստիպված ենք բացատրել ապահովագրության դրական ազդեցությունը։ Բայց գիտակցումն աստիճանաբար աճում է` ավելի մեծ թվով ձեռներեցներ հասկանում են, որ ապահովագրավճարի չնչին գումարն անհամադրելի է հնարավոր կորուստների հետ։ 2018թ.-ին ՌԵՍՈ–ի մուտքերը գերազանցել են 3.3 մլրդ դրամը։ Ապահովագրական դեպքերի վճարումների գումարը կազմել է ավելի քան 1.9 մլրդ դրամ։ Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում ամեն օր ձևավորվում է սեփական գույքի, առողջության և դժբախտ պատահարներից պաշտպանվելու մշակույթ»,– ասել է Կիրիլ Կրուգլյակը։

Անցած տարի ՌԵՍՈ–ն նշեց իր գործունեության 10–ամյակը։ Ընկերությունն իր ամենամեծ ձեռքբերումն է համարում հաճախորդների վստահությունը և իր թիմի նվիրվածությունը։ Այս տարի ՌԵՍՈ–ն նախատեսում է ծառայությունների տեսականու ընդլայնում և գործընկերային ծրագրերի ակտիվ զարգացում, այդ թվում` գույքային և բժշկական ապահովագրության ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս