
Պլանային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված,
- ս.թ. մարտի 26-ին ժամը 09:00-18։00 կդադարեցվի Լոռու մարզի, Սպիտակ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ ՕԿՋ, Փախստականների, Տաշիրի, Իտալական, Շվեցարական, Նորվեգական, Էստոնական փողոցների, Ուզբեգական Ց-5 և Կ-11 թաղամասերի ջրամատակարարումը:
- ս.թ. մարտի 26 –ին ժամը 09:00-18:00 կդադարեցվի Լոռու մարզի Սարալանջ, Կաթնաջուր, Պարնի, Ջրաշեն, Լեռնավան, Շիրակամուտ գյուղերի ջրամատակարարումը:
- Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։