
«Աղոթում եմ, որ ֆուտբոլիստները հավաքականներից առողջ վերադառնան». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ազգային հավաքականների խաղացողների մասին:
«Ես ուզում եմ, որ նրանք առողջ վերադառնան: Մնում է աղոթել:
Նրանք պետք է գնան ազգային հավաքականներ, նրանք պետք է վայելեն խաղը՝ իրենց թիմերին օգնելու համար:
Հուսանք, որ բոլորը առողջ են վերադառնալու: Աղոթում եմ, որ ֆուտբոլիստները հավաքականներից առողջ վերադառնան»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան