Բաժիններ՝

«Գահերի խաղ»-ի աստղ Էմիլյա Քլարքը պատմել է նկարահանումների ժամանակ տարած ինսուլտի մասին

Դերասանուհի Էմիլյա Քլարքը, որը հայտնի է Դեյեներիս Թարգարիենի դերով «Գահերի խաղը» սերիալում, պատմել է նկարահանումների ժամանակ տարած ինսուլտի մասին։

Դա տեղի է ունեցել 2011 թվականին, երբ դերասանուհին, որն այն ժամանակ 24 տարեկան էր, նկարահանվում էր երկրորդ եթերաշրջանում: Նա վարժանքի էր պատրաստվում մարզասրահում, բայց հանդերձարանում հանկարծ գլխապտույտ եւ սաստիկ ցավ է զգացել, ինչի պատճառով քիչ է մնացել կորցնի գիտակցությունը:

«Շշատող, ծակող, ճնշող ցավը սաստկանում էր: Ինչ-որ կերպ ես հասկանում էի, որ դա կապված է ուղեղի վնասման հետ»,- ասել էՔլարքը The New Yorker-ում հրապարակված հարցազրույցում: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են արյան ենթարախնոիդային զեղում՝ ինսուլտի ծանր տեսակ, որի դեպքում հիվանդների մեկ երրորդից ավելին մահանում է:

Դերասանուհին ուղեղի երկու վիրահատություն է տարել, որոնց միջեւ շարունակել է նկարահանումները: Քլարքի խոսքով՝ ինքը կարողացել է վերականգնվել հիվանդությունից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս