Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Եվրամիությունից իր երկրի դուրս գալը չեղարկելու գաղափարին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ:
Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերը (2016 – 2018) գլխավորել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը երկրի տարածքում գործել է 40 տարի:
Մարտի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջայցով եղել է 1-ին զորամիավորման մի շարք զորամասերում։
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները մարտի 17-ից որպես անհայտ կորած որոնում են Արագածոտնի մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Կարինե Դոլուխանյանին։
Գրպանահատը բռնվեց հափշտակությունից կես ժամ անցԼ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մարտի 21-ին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ի շահ Իսրայելի ավելի շատ է գործում, քան ցանկացած այլ նախագահ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։
Չինաստանի Յանչեն քաղաքի հիվանդանոցները, որտեղ մարտի 21-ինպայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, ընդհանուր առմամբ ընդունել են 640 տուժածների:
Միացյալ Նահանգերը հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցել են Ռոբերտո Մարերոյի՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր արել են այդ կարգադրությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Կրեմլը մարտի 21-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային զենքեր կրող B-52 ռազմավարական ռմբակոծիչի թռիչքները Բալտիկ ծովի չեզոք ջրերի շրջակայքում լարվածություն են ստեղծել տարածաշրջանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որոնք հրաժարվում են հաստատել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագիրը (Brexit), նախազգուշացրել է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում:
Նոր Զելանդիայի բնակիչները երկու րոպես լռությամբ հարգել են Քրայսթչերչի մզկիթների վրա ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվածների հիշատակը:
Ոստիկանությունը դեռ շարունակում է ստուգել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առևանգելու և սպառնալու վերաբերյալ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգեւատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին:
Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները «Եվրամիության գագաթնաժողովում միաձայն որոշում ընդունեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»:
Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են:
«Իրատես» թերթը գրում է. «Ինտերնետ հարթակներում եւ սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին ակտիվացել է հարցումների ինստիտուտը։ Հարցախույզերի հիմնական թեման հետեւյալն է՝ որքանով է հասարակությունը գոհ թավշյա հեղափոխության արդյունքներից։ Ակնհայտ է, որ նման հարցումները կատարվում են որոշակի ուղղորդմամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում, երբ քննարկվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախագիծը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ հարցուպատասխանից հետո ասաց.
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անցնող շաբաթվա ամենաքննարկված եւ շահարկված թեման կապված է փոխանակման կետերի եւ գրավատների կողմից տրվող պետտուրքի ավելացման հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. « Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին հարցրինք` ի՞նչ հանգրվանում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցը։
«Ժամանակ» թերթը գրում է. « Չնայած կառավարությունը դեռևս անցած տարվա ամռանը ներկայացված ծրագրով խոստացել էր բարեփոխումներ իրականացնել ՃՈ համակարգում, սակայն այդ կառույցը շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. ««2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ են դրել ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, երեկ պետք է արդարադատության նախարարության տված եզրակացությամբ ներկայացվեր կառավարության օրակարգ:
Իրազեկ աղբյուրի փախանցմամբ` Վանեցյանի բիզնեսին «խփում» են Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԱԱԾ ղեկավարը, դեռ պարզ չէ, բայց, ինչպես երեւում է, իշխանությունը ցանկանում է «պարգեւատրել» ոչ մի պաշտոն չստացած իր «հավատարիմ» աջակիցներին»»:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդության իսկությունը պարզելու նպատակով ստեղծել է անկախ բժիշկների հանձնաժողով՝ փորձելով այդ կերպ հասկանալ, թե նրա կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հենց էնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ խիստ բացահայտ, այնուհանդերձ «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ իշխանությունների ապամոնտաժումների թրենդին: Բանն այն է, որ կինո Մոսկվայի հարեւանությամբ նրա նախաձեռնությամբ կառուցվող, բավականին լուրջ ներդրումային փաթեթով` «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությունը նույնպես դադարեցվել է։
Թերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, սակայն ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը:
«Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, նաեւ ներկայացված է լինելու քաղաքացիական հասարակությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ունեցած իր ազդեցությունից: