«Մեկ տարի հետո, երբ Արամ Սիմոնյանի լիազորությունները կդադարեն, այդ ժամանակ կքննարկենք նաև այդ հարցը». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին հարցրինք` ի՞նչ հանգրվանում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցը։
«Հոգաբարձուների խորհուրդը որոշել է, որ այն օրակարգից հանվում է՝ այս պահին խնդիրն օրակարգից հանված է։ Խորհուրդն ունի այլ` հրատապ խնդիրներ, որոնց լուծմանն էլ այսօր ձեռնամուխ ենք եղել»:
Ի՞նչ հրատապ խնդիրներ են։ «Կառուցվածքային փոփոխություններ ենք իրականացնում այս պահին»: Ո՞ր ոլորտում։ «Հաստիքների»: Օպտիմիլացնո՞ւմ եք։ «Ոչ, բաժիններն ենք միմյանց միացնում»: Ասել է թե` այլեւս չե՞ք անդրադառնա ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցին։
Իսկ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Նախ` ընդամենը 3 շաբաթ առաջ է այդ հարցն օրակարգից հանվել, եւ տրամաբանական չի լինի կրկին այն բարձրացնել. հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի կեսերին, բոլոր դեպքերում, եթե 32 անդամ ունեցող խորհրդի կազմի 1/3-ը նպատակահարմար գտնի, որ հարցը պետք է լինի օրակարգում, այն կլինի օրակարգային»: Եթե հարցն այն ժամանակ կամ հետայսու դրվի քվեարկության, Դուք ինչպե՞ս կքվեարկեք։
«Պարոն Սիմոնյանի լիազորությունների դադարեցմանը ես կողմ եմ՝ չեմ թաքցրել»:
Դուք ունե՞ք Ձեր նախընտրած թեկնածուն։ «Ոչ, ես ոչ մի թեկնածու չունեմ, մեկ տարի հետո, երբ Արամ Սիմոնյանի լիազորությունները կդադարեն, այդ ժամանակ կքննարկենք նաեւ այդ հարցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: