Նիկոլ Փաշինյանին և Վալերի Օսիպյանին հարցաքննելու միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրել թաշվյա հեղափոխության օրերին ժողովրդի նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու համար, քանի որ վերջինս չի ունեցել նման լիազորություններ, բայց անձամբ 8 լուսաձայնային նռնակ է նետել՝ մարդկանց պատճառելով մարմնական վնասվածք:

Թերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, սակայն ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը:

Իսկ նախաքննության ընթացքում Երանոսյանը պնդել է, թե իր գործողությունները եղել են իրավաչափ: Թերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Վերջինս ասել է, թե չի հիշում տեղի ունեցածը. «Իրավաչափ է, որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս