«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագրի» մայիսին սպասվող համագումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում։ Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, եւ շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ գերջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» եւ «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երեւանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի եւ պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը:
Հնդկական շուկայում սկսվել է Bajaj Qute ավտոմեքենայի վաճառքը, որն ամենաէժանն է համարվում աշխարհում:
Չինաստանի բնակիչները, 2018 թվականի արդյունքներով, շուրջ 295 մլրդ դոլար են ծախսել պերճանքի առարկաներ գնելու վրա, ինչը 20 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատությամբ:
Դուդլն օգտատերերին թույլ կտա իրենց զգալ կոմպոզիտորներ եւ մեղեդի ստեղծել մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով:
«Forbes Ռոսիա» հրատարակությունը հրապարակել է 2018 թվականին առավել մեծ եկամուտներ ստացած ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը:
Ֆինլանդիան 2018 թվականին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվել The World Happiness Report-ի զեկույցի համաձայն: Երջանկության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է մարտի 20-ին:
Մենք շատ աղցաններ ենք փորձել, բայց այս մեկը գերազանցում է բոլորին:
Նայեք նկարազարդմանը, ընտրեք գունեղ փիսիկին ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը
«Լսիր հիմար ղեկավարին, որովհետև նա հիմար է։ Լսիր խելացի ղեկավարին, քանի որ նա խելացի է։ Խելացի ղեկավարի հետ պայմանավորվիր, իսկ հիմարին՝ հիմարացրու»։
Դժվար է պատկերացնել, որ Խոյի կյանքում տեղի ունեցող ինչ-որ իրադարձություններ կարող են սառեցնել նրա կրքոտ բնույթը ու նրան ավելի ենթարկվող մարդ դարձնել։ Բայց դա իսկապես տեղի է ունենում, երբ նրա սրտում բուն է դնում սերը։
Հեյլի Պոմրոյն ամերիկացի սննդաբան է, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Դաունի-կրտսերին օգնեց լավ կազմվածք ունենալ «Երկաթ մարդը» ֆիլմի նկարահանումներից առաջ, իսկ Ջենիֆեր Լոպեսին՝ նախքան American Idol շոուում մասնակցություն ունենալը։
Խոսքը ոչ թե հայտարարվող 1,5-2 տոկոս գնաճի, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական թանկացումների մասին է։ Այդ խնդրին Նիկոլ Փաշինյանը, երբ դեռևս Ազգային ժողովի պատգամավոր էր, շատ ավելի բուռն էր արձագանքում։