Վանեցյանից էլ են բիզնես խլում. Նրան «առաջարկ» է արել Փաշինյանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հավանաբար, տնտեսական հեղափոխության տրամաբանությունից բխում է նաեւ բիզնեսները սեփական նախընտրությամբ բաժանելու գործելաոճը։ Մեր տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, եւ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։

Իրազեկ աղբյուրի փախանցմամբ` Վանեցյանի բիզնեսին «խփում» են Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԱԱԾ ղեկավարը, դեռ պարզ չէ, բայց, ինչպես երեւում է, իշխանությունը ցանկանում է «պարգեւատրել» ոչ մի պաշտոն չստացած իր «հավատարիմ» աջակիցներին»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031