
Նրբահամ և անուշաբույր կիտրոնային կրեմի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Կիտրոն – 4 հատ
2. Շաքարավազ – 200 գ
3. Ձու – 4 հատ
4. Փափկեցված կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Քերիչով անցկացնել մեկ կիտորնի կեղևը:
2. Կեղևի վրա ավելացնել 200 գ շաքարավազ և 4 կիտրոնների հյութը, խառնել:
3. Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձին հարել: Բայց զանգվածները պետք չէ փրփուրի վերածել:
4. Անյուհետև միացնել ստացված բոլոր զանգվածները և խառնել: Թողնել 30 րոպե, որպեսզի կեղև հաղորդի իր բույրը: Ինչից հետո պետք է քամիչով անցկացնել զանգվածը և լցնել կաթսայի մեջ:
5. Կաթսան դնել միջին կրակի մեջ և անընդհատ խառնելով՝ եփել: Պետք է ստացվի խիտ զանգված: Այնուհետև ավելացնել կարագը և նորից եփել:
6. Սառեցնել: Կրեմը սառնարանում կարելի է պահել 7 օր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը