Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում է. նա հանդիպում է պատգամավորների հետ
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու պատգամավորների հանդիպումը: Նա խորհրդարան է ժամանել օրենսդիրների հրավերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ:
Բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ է կատարվում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է Նաղդալյանը: