Թեստ. Ինչպիսի՞ հարաբերությունների եք դուք պատրաստ
Նայեք նկարազարդմանը, ընտրեք ձեզ ամենաշատը դուր եկած թիթեռը ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը:
Թիթեռ 1
Ժամանակի այս փուլում դուք պատրաստ եք ծանոթության ու հետաքրքիր ու դրական մարդկանց հետ շփման:
Լավ ժամանակ է այն բանի համար, որ նոր ընկերներ ձեռք բերես կամ գնաս հին ընկերներիդ տեսության, ովքեր, անկասկած, ուրախ կլինեն այդ հանդիպման համար:
Թիթեռ 2
Դուք ընտրել եք կարմիրն ու ոսկեգույնը: Դուք պատրաստ եք ռոմանտիկ, անձնական, մտերմիկ հարաբերությունների:
Ձեզ համար հաճելի ժամանակահատված է: Դուք պատրաստ եք ֆլիրտի, ձեզ համար թանկ մարդուն ժպտալուն, նոր ծանոթությանը կամ նոր, գերող երանգներ այն հարաբերությունների մեջ ներմուծելուն, որոնք արդեն իսկ տեղ ունեն ձեր կյանքում:
Թիթեռ 3
Ձեզ մոտ ներդաշնակ ու հանգիստ ժամանակահատված է: Դուք պատրաստ եք զարգացման երկարաժամկետ հեռանկարով՝ գործնական կամ անձնական հարաբերություններ հաստատելուն:
Ձեր մտքերն ու գործերը կարգին են, հորիզոնում ոչինչ չի նշմարվում, ինչը կարող է ուժեղ էմոցիաներ պահանջել: Դուք պատրաստ եք ինչ-որ լուրջ բան սկսել կամ շարունակել այն, ինչը պատասխանատու վերաբերմունք է պահանջում:
Թիթեռ 4
Ձեր հոգին հանգիստ ու տոն է խնդրում: Դուք պատրաստ եք թեթև, ոչ մի բանի չպարտավորեցնող հարաբերությունների: Ձեզ մոտ հանգստի շրջան է, դուք ոչինչ չեք ուզում լուծել, պատրաստ չեք լուրջ պլաններ ունենալ, բայց բոլորովին դեմ չեք հաճելի ու չպարտադրող գործերին կամ հարաբերություններին:
Թիթեռ 5
Դուք գործնականորեն եք տրամադրված, պատրաստ եք լայնախոհ ու պրագմատիկ լինել: Ձեզ համար հիմա ակտիվ ժամանակաշրջան է: Դուք պատրաստ եք հաջողակ նախագծերի ու ներդրումների` հանուն հետագա շահի: Դուք հիմա խելքով եք ապրում, այլ ոչ էմոցիաներով, ու լիովին պատրաստ եք պրակտիկ հարաբերությունների:
Թիթեռ 6
Հանգստի համար շատ լավ ժամանակ է: Այն, ինչ պետք է ձեզ, բոլոր գործերից ու գոյություն ունեցող հարաբերություններից հեռանալն է: Դուք ընտրել եք գրեթե դատարկ թիթեռ: Դա նշանակում է, որ ձեզ անհրաժեշտ է հոգ տանել սեփական անձի մասին, վերականգնել ուժերն ու էներգիան: Հնարավոր է՝ միայն դրանից հետո ի հայտ կգան էմոցիաներ, ցանկություններ, պլաններ, ձեզ համար հետաքրքիր հարաբերություններ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը