Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 11-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 13:00-18:00-ը, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը մարտի 12-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:
Հայասատանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկրօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Մեքսիկայի հյուսիսում անհայտ զինված անձինք կանգնեցրել են մարդատար ավտոբուսը եւ առեւանգել 41 ուղեւորից 19-ին
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, այսինքն՝ վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես՝ այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է 2020 ֆինանսական տարվա (սկսվում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին) բյուջետային պահանջում ներառել լրացուցիչ 8,6 միլիարդ դոլար՝ ամերիկա-մեքսիկական սահմանին արգելապատի կառուցման համար:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսաուղերձով անդրադառնում է հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի և հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։
Հունաստանի քաղաքացի Անտոնիոս Մավրոպոլուլոսը, որն Աթենքի բնակիչ է, ողջ է մնացել, որովհետեւ ուշացել է մարտի 10-ին Եթովպիայում աղետի ենթարկված ինքնաթիռի չվերթից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) հետ կապված ճգնաժամային իրադրության պատճառով զրկվել է գրեթե բոլոր նախարարների աջակցությունից:
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը(ապրիլի 20):
«Ավրորա» ֆորումը գոհունակությամբ հայտարարում է, որ 111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝ հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը:
Ethiopian Airlines-ի ավիաաղետի պատճառով Boeing ընկերությունը չեղյալ է հայտարարել նոր Boeing-777X-ի շնորհանդեսը, որը նշանակված էր մարտի 13-ին:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ՀՀ կառավարության՝ արդեն իսկ վարչապետի հավանությանն արժանացած տեսլականն է, այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության մասին:
Առնվազն մեկ մարդ է զոհվել «Էբերհարդ» ցիկլոնից, որն անցնելով Բելգիայի եւ Նիդեռլանդների տարածքով, մարտի 10-ին մոլեգնել է Գերմանիայում:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է հանրային վայրերում ծխելու և նարգիլեի արգելման մասին հարցը:
Վենեսուելայի բանակը պահպանության տակ է վերցրել երկրի էներգամատակարարման համակարգի ռազմավարական օբյեկտները, իսկ էլեկտրահաղորդման գծերի նկատմամբ կատարվում է օդային հսկողություն
Նախնական տվյալներով՝ ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների 19 աշխատակից է զոհվել Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից, որը 157 մարդու կյանք է խլել:
Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում ընդդիմության՝ կառավարության բացասական եզրակացությունը ստացած բոլոր օրենսդրական նախաձեռություններին խորհրդարանում դեմ քվեարկել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
Կառավարության շենքի տարածքը նորից կվերածվի ցույցի հրապարակի: Այս անգամ Կառավարության գործունեությունից բողոքում են գրավատների սեփականատերերը: Նրանց վրդովեցրել է կառավարության նախաձեռնած փոփոխությունը՝ գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից միանգամից 6 մլն դրամ (վեց միլիոն) դարձնելու վերաբերյալ:
Կալիֆոռնիայում սկսել են օգտագործել հատուկ ծածկույթ տանիքներ `օդի աղտոտման դեմ պայքարելու համար: Նորարարությունը առաջարկում է 3M ընկերությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Ռեստարտ» նախաձեռնության խմբի անդամները կասկածվռւմ են ոչ թե խուլիգանության, այլ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին առեւանգելու փորձ կատարելու մեջ:
Մարտի 11-ին, ժամը 03:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռեժիսոր Գայ Ռիչիի «Շեռլոք Հոլմս 3» կինոնկարի պրեմիերան հետաձգել են մինչեւ 2021 թվականի վերջը:
Ամերիկացի դպրոցականը մահացու վնասվածքներ է ստացել շոկոլադե թխվածքի պատճառով վեճի ժամանակ:
Հնդկաստանի Գուրգաոնը ճանաչվել է աշխարհում ամենակեղտոտ մթնոլորտն ունեցող քաղաքը:
Մարտի 7-ի երեկոյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիր բաժնում հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ միկրոավտոբուսի մեջ, մի կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել: