Բաժիններ՝

Ոստիկանները Կոմիտասի պողոտայից գրպանահատի են բերման ենթարկել

Մարտի 7-ի երեկոյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիր բաժնում հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ միկրոավտոբուսի մեջ, մի կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել:

Դրամապանակում եղել էր փող, նույնականացման քարտ, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական, բանկային ու զեղչային քարտեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 21.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիր բաժին բերման ենթարկեցին Շարուրի փողոցի բնակիչ Կարեն Բ-ին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031