Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Օլե-Գունար Սուլշերին կառաջարկի լիարժեք պայմանագիր

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կառաջարկի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Օլե-Գունար Սուլշերին լիարժեք պայմանագիր:

Ըստ Mirror-ի տեղեկության, 46-ամյա Սուլշերը կստանա երկու անգամ քիչ աշխատավարձ, քան Մոուրինիոն՝ 8.7 մլն եվրո: Մոուրինիոն ստանում էր 16.3 մլն եվրո:

Թիմի ֆուտբոլիստներն ամբողջովին աջակցել են Սուլշերին. «Մենք բոլորս սիրում ենք Օլեին և այն, ինչ նա անում է: Բոլոր արդյունքներից հետո նրա նշանակումն ակնհայտ էր: 9 անընդմեջ հաղթանակը ցույց է տալիս, որ Օլեն և թիմն ամեն ինչ ճիշտ են անում»,- ասել է Լյուկ Շոուն:

ԱՊԼ-ում թիմը գրավում է 4-րդ տեղը և հետ է մնում մրցանակային եռյակից երեք միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031