Բաժիններ՝

Ստամբուլի ոստիկանությունը ջրցաններ է կիրառել Մարտի 8-ի երթի մասնակիցների նկատմամբ

Թուրքիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլում մարտի 8-ին կազմակերպված «Ֆեմինիստական գիշեր» խորագրով կանանց երթի մասնակիցների նկատմամբ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից նախաձեռնված այս երթը նախատեսվում էր իրականացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակից: Սակայն ոստիկանությունն արգելել է երթի անցկացումը՝ կոչ անելով հավաքվածներին հեռանալ: Այնուհետև թուրք ուժայինները սկսել են կանանց նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել:

Նշենք, որ նմանօրինակ երթեր Մարտի 8-ին Ստամբուլում կազմակերպվում էին արդեն 17-րդ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս