Բաժիններ՝

Տրանսֆերներ և վերսկսված առաջնություն. Շաբաթը՝ հայկական ֆուտբոլում

Վերսկսվել է Հայաստանի բարձրագույն առաջնությունը, և արդեն իսկ փակվել է տրանսֆերային պատուհանը: Անցնող շաբաթը բավականին հագեցած էր հայկական ակումբային ֆուտբոլում:

Բարձրագույն առաջնությունը վերսկսկեց «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպմամբ (1:2): Գոլերը՝ Միրանյան (0:1), Տալալայ (0:2), Պրուդնիկով (1:2):

Հաջորդը «Արարատ-Արմենիա» – «Արարատ» հանդիպումն էր, որտեղ «Արարատ-Արմենիան» հաղթեց 4:1 հաշվով:

Տրանսֆերային վերջին շաբաթը շատ ակտիվ էր հայկական ակումբների համար: Ակումբները ձեռք բերեցին մի շարք նոր ֆուտբոլիստներ, ինչպես նաև հրաժեշտ տվեցին որոշ ֆուտբոլիստների:

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ:

«Ալաշկերտը» հրաժեշտ է տվել արդեն մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արտյոմ Սիմոնյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Ռազմիկ Հակոբյանը, Սարգիս Շահինյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Մհեր Սահակյանը, Ալեն Համբարձումյանը և Սեզար Ռոմերոն։

«Ալաշկերտը» կնքել է նաև նոր պայմանագիր: Ակումբ է տեղափոխվել 22-ամյա ռուս հարձակվող Նիկիտա Տանկովը:

Տանկովը «Ռուբինի» սան է, հանդես է եկել Կազանի ակումբի երկրորդ թիմում, եղել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետաքրքրության ոլորտում, այնուհետև հանդես է եկել Սմոլենսկի ՑՐՖՍՕ և «Դնեպր» ակումբներում` ընդգրկվելով Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում: 

Երևանի «Արցախը» պայմանագիր է ստորագրել միանգամից 3 ֆուտբոլիստի հետ:

Թիմի նորեկներն են 29-ամյա հենակետային կիսապաշտպան Դմիտրի Կլիմակովը, 23-ամյա պաշտպան Ալան Տատաևը, և 31-ամյա դարպասապահ Ալեքսեյ Սոլոսինը:

Կլիմակովը մինչև «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել ուկրաինական «Մետալիս 1925» ակումբում, իսկ Տատաևի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը»:

«Արցախին» միացած նաև փորձառու դարպասապահ Ալեքսեյ Սոլոսինը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Անժի», «Ուրալ», «Տոմ» և «Սիբիր» ակումբներում, ինչպես նաև «Անժիի» կազմում մասնակցել է Եվրոպայի լիգայի խաղարկության հանդիպումներին։ 

«Արարատ-Արմենիան» այս շաբաթ ևս ձեռքբերում ունի: Թիմին է միացել 23-ամյա նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան:

Նիգերիացին պորտուգալական «Բրագա» ակումբի սան է: Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը 23-ամյա հարձակվողը հանդես է եկել լիտվական Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ժալգիրիսում»: 

«Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ևս տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»: Այս տեղափոխության շուրջ մի քանի օր քննարկումներ էին ընթանում: Կողմերը սկզբում չէին նշում տեղափոխության արժեքը, և կար տպավորություն, որ Պետրոս Ավետիսյանը տեղափոխվել է՝ առանց փոխհատուցման:

Խոսակցություներին վերջ դրեց «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Սողոմոնյանը նշել է, որ Պետրոս Ավետիսյանը լքել է ակումբը երկկողմանի համաձայնությամբ: Ըստ երևանյան ակումբի սեփականատիրոջ՝ Պետրոս Ավետիսյանը չէր ցանկանում խաղալ «Փյունիկում»: Ֆուտբոլիստը տեղափոխվել է 40 հազար դոլարի դիմաց:

Արթուր Սողոմոնյանը նշել է նաև, որ Պետրոս Ավետիսյանի ծառայություններով հետաքրքրվել են «Շկենդիան» և «Սլավիան», սակայն ֆուտբոլիստին հետևելուց հետո ակումբները չեն ցանկացել պայմանագիր կնքել: 

«Արարատ-Արմենիան» ձեռք է բերել նաև Կաբո Վերդեյի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Մաիլսոն Լիման: Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել հոլանդական «Դորդրեխտ», «Ֆորտունա Սիտտարդ» և մի քանի այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Մաիլսոն Լիման հանդիսացել է ռումինական «Վիտորուլ» ակումբի ֆուտբոլիստ: 

«Արարատ-Արմենիան» երեկ ևս մեկ ձեռքբերում է իրականացրել՝ ի դեմս Կոտ դ՛Իվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսի: 

Իսկ Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել Ռուսաստանը ներկայացնող հարձակվող Եվգենի Կոզբարի հետ:
Կոզբարը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մանկապատանեկան դպրոցի սան է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Խիմկի», «Լոկոմոտիվ-2», «Սախալին», «Լեվաիդա» թիմերի կազմում:

Խաղացողի վերջին ակումբը եղել է Յուրմալայի «Սպարտակը», որի կազմում նախորդ մրցաշրջանում Կոբզարը մասնակցել է 29 հանդիպման, խփել է 6 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031