Բաժիններ՝

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Երևան քաղաքի երեք հրշեջ-փրկարարական ջոկատներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է մայրաքաղաքի թիվ 1, 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատներ, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀարտակարգ իրավիճակների նախարարությունից, այցի նպատակն էր ծանոթանալ Երևանի փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացել է շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցել ԱԻՆ աշխատակիցների հետ:

Երևան քաղաքի փրկարարական վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Ֆելիքս Ցոլակյանը առկա թերությունների վերաբերյալ տվել է մի շարք հանձնարարականներ և ցուցումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս