
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետին և Կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության թեմաներով։