
Անհետ կորած համարվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է Ախթալա քաղաքում

Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում ՀՀ ոստիկանությունը քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անհետ կորած համարվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
2005 թվականի ծնված Մարիաննա Իսահակյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից փետրվարի 2-ից որոնվում էր որպես անհետ կորած: