Բաժիններ՝

Թույլ երկրաշարժ է գրանցվել Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ դեպի արևելք հատվածում

Փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս