Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հունվարի 18-ին  հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Զրուցակիցները քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման և զարգացման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս