Բաժիններ՝

«Հնարավոր է՝ մարդիկ փոխել են իրենց կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց միայն՝ ոչ ՊՍԺ-ն». Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մնում է լուրջ մրցակից, չնայած այն բոլոր դժվարություններին, որ ունեցել է անգլիական թիմն այս մրցաշրջանում:

«Հնարավոր է՝ մարդիկ փոխել են իրենց կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց միայն՝ ոչ մենք: Դա մեծ ակումբ է: Ավելի վաղ այդ թիմին թույլ էին համարում, իսկ հիմա համարում են լավագույններից մեկը, չնայած որ նրա կազմում նույն ֆուտբոլիստներն են խաղում:

Ֆուտբոլում լինում են վերելքներ և վայրէջքներ: Անցյալում նրանք որոշ դժվարություններ ունեցան, բայց հիմա նորից գերազանց վիճակում են: Մենք հանդիպելու ենք լավ թիմի հետ և մենք պատրաստ ենք դրան»,- Մբապեին է մեջբերում Manchester Evening News-ը՝ հղելով beIN Sports-ին:

ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղան ՉԼ-ի 1/8 եզրափակչում: Առաջին խաղը տեղի կունենա Մանչեսթերում, փետրվարի 12-ին, իսկ պատասխան խաղը՝ Փարիզում, մարտի 6-ին:

Պատրաստտց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031