Բաժիններ՝

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբ Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ գետևել է «Լեգանես» թիմի մարզմանը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևեցին «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցան զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանեց մեր մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրեց իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծեց մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում

Մարզիչները ներկա կգտնվեն Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ»-«Սևիլյա» հանդիպմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031