
Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում:
Տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում սերբ թենիսիստի հակառակորդը Կանադան ներկայացնող Դենիս Շապոբալովն էր: 2 ժամ 28 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 6:3, 6:4, 4:6, 6:0 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին: