Մոտ ապագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անխուսափելիորեն որոշում կկայացնի այն մասին, որ Հայաստանի իշխանությունների կողմից նախկին նախագահի շարունակական կալանավորումների դրդապատճառը քաղաքական է և խախտում է վերջինիս մարդու իրավունքները։
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Արցախի Հանրապետության բանակը ներգրավված չի եղել մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցող հետընտրական դեպքերին:
«Չէի ասի, որ փոփոխություններ են, ուղղակի օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները գտնվել են նույն վայրում, ինչ-որ միջոցառումների ժամանակ։ Նրանց շփումները ողջունելի են, որովհետև երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, փոխանակելու տեսլականները, մոտեցումները։ Եվ այդ առումով շատ դրական է», – նշեց Մնացականյանը:
Հայկական բանակի օրը հիշատակվում է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ա. վանեցյանի այս լուսանկարները՝ գրելով.
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարություն է տարածել Մհեր Եղիազարյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները անհաջող են մասնակցել Թել Ավիվի Գրան Պրիին:
Հայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: «Եռաբլուր» պանթեոնում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ 10:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
«Ձեզ համար էլ է երևի ծիծաղելի, այսինքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի նորից մնա վարչապե՞տ, մի քիչ ծիծաղելի է… ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»։
«Ովքեր խոսում են, որ ժողովրդին պետք է պատրաստեն խաղաղության, համոզված եմ, հորդորում եմ և առաջարկում, որպեսզի համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրի ղեկավարները, նախ՝ տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ն.Ս.Օ.Ս.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կարողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հայոց բանակը երկրի անկախության և անվտանգութան գլխավոր երաշխիքերից է ու յուրաքանչյուր հայի հպարտությունը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի մրցաշարում:
Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ձյուն է տեղում:
Գալինա Կարապետյանը ծնվել և մեծացել է Գյումրիում: Ավարտել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը, ունի լեյտենանտի կոչում, այժմ ծառայում է հակաօդային պաշտպանության զորքերում:
Հունվարի 27-ին, ժամը 21:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ» բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Google կորպորացիան ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Wikipedia («Վիկիպեդիա») ինտերնետ-հանրագիտարանի զարգացման համար:
Չիչեն Իցա հնադարյան քաղաք այցելության արժեքը, որը Մեքսիկայում մեծ ժողովրդականություն վայելող էքսկուրսիոն օբյեկտ է, 2019 թվականի փետրվարից կրկնակի կաճի:
Քնի պակասն արագացնում է«սպիտակուցային աղբի» տարածումն այն մարդկանց ուղեղում, որոնք տառապում են Ալցհայմերի հիվանդությամբ, ինչը նպաստում է դեմենցիայի զարգացման արագացմանը:
Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են. նման համոզմունք է հայտնել Forbes հեղինակավոր պարբերականը «Համտեսեք այս ավանդական ուտեստները Հայաստան և Վրաստան գաստրոտուրի ժամանակ» վերնագրով հոդվածում:
Alibaba ինտերնետ-ընկերության հիմնադիր 54-ամյա Ջեկ Ման, Foreign Policy հանդեսի վարկածով, տեղ է գտել 2019 թվականի «100 համաշխարհային մտածողների» ցուցակում՝ «10 մտածողների» կատեգորիայում, որոնք վերջին տասը տարվա ընթացքում վիթխարի ազդեցություն են ունեցել աշխարհի վրա։