
Google-ը 3 մլն դոլարի նվիրատություն է կատարել Wikipedia-ի զարգացման համար

Google կորպորացիան ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Wikipedia («Վիկիպեդիա») ինտերնետ-հանրագիտարանի զարգացման համար: Այդ մասին հայտնել է Google-ի բարեգործական հիմնադրամի նախագահ Ժակլին Ֆուլերը:
Ինչպես նշված է, 1,1 միլիոն դոլարը հանձնել են Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպությանը, որը պատկանում է առցանց-հանրագիտարանին: Google-ը եւս 2 միլիոն դոլար նվիրաբերել է Wikimedia-ի հատուկ կազմակերպված հիմնադրամին: Բացի դրամական նվիրատվություններից, Google-ը նաեւ պարտավորվել է ընդլայնել իր մասնակցությունն այն լեզուների թվի ավելացմանը նպատակամիտված նախաձեռնությանը, որոնցով մատչելի է Wikipedia-ն:
Wikipedia առցանց-հանրագիտարանը գործարկվել է 2001 թվականին եւ այժմ մատչելի է ավելի քան 300 լեզուներով: Ընդամենն այն բովանդակում է 40 միլիոնից ավելի հոդված: Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսի խոսքով՝ ամբողջ աշխարհում մարդիկ ամսական Համացանցին միացված շուրջ 1,3 միլիարդ զանազան սարքեր են օգտագործում՝ այդ հանրագիտարանում զետեղված հոդվածները կարդալու համար: Ըստ որում դրա օգտատերերի միջին թիվն ամսական հասնում է շուրջ 500 միլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: