
«Պարզվեց, որ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, մի երկու լուսանկար հրապարակելու գայթակղությանը չդիմացա». Զոհրապ Եգանյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ա. վանեցյանի այս լուսանկարները՝ գրելով.
«Այսօր պարոն Վանեցյանի մոտ հերթական քննարկմանն էինք, բնականաբար ֆուտբոլային քննարկումներից առաջ շնորհավորեցինք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ, ես էլ տեղեկացրի, որ սոցցանցերում ֆլեշմոբ է ու մարդիկ իրենց ծառայության տարիների լուսանկարներն են հրապարակում, պարզվեց, որ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, մի երկու լուսանկար հրապարակելու գայթակղությանը չդիմացա: Հեռավոր 1997թ.»:
https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2139352486122722